PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ասել է, որ ապրիլի 5-ից թիմը Երևանի Ֆուտբոլի ակադեմիայում սկսում է նախապատրաստությունը վարկանիշային մրցաշարերին:
Ջուլֆալակյանը հայտնել է ըմբիշների անունները, ովքեր մասնակցելու են Բուլղարիայում ապրիլի 20-23-ը կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարին: Մինչև 55 կգ քաշային կարգում հանդես է գալու Ռոման Ամոյանը, 60 ք/կ-ում՝ Ալեքսանդր Միքայելյանը: Մրցաշարում ելույթ են ունենալու նաև Հրաչ Հովհաննիսյանը (84 ք/կ), Արթուր Ալեքսանյանը (96 ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 ք/կ):
«Ես դեռ չեմ որոշել, թե մեր ըմբիշներից ով հանդես կգա մինչև 66 կգ քաշային կարգում: Հավաքների ժամանակ մենք վերջնական որոշում կընդունենք»,- ասել է Ջուլֆալակյանը:
Մարզիչի խոսքով, ըմբիշները փորձելու են առաջին մրցաշարում նվաճել հնարավորինս շատ վարկանիշեր:





