Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը վնասվածք էր ստացել և փոխարինվել էր Հոլանդիայի առաջնության հերթական տուրի «Այաքս» – «Հերակլես» խաղում, ՀՖՖ-ի պաշտոնական կայքին ասել է, որ արդեն լավ է զգում իրեն և շարունակում է մարզվել:
«Ես արդեն մարզվում եմ ընդհանուր խմբում և պատրաստ եմ դուրս գալ խաղադաշտ»,- ասել է Օզբիլիսը:
Հոլանդիայի հավաքականի առաջնությունում «Այաքսը» 33 միավորով առաջին տեղում է: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլի 11-ին «Էրեդիվիզիայի» հետ:





