AM
6 Ապրիլ 2012 - 08:25 AMT

Դավիթ Նալբանդյան. Մենք սիրում ենք ելույթ ունենալ մեր հանդիսատեսի առջև

Ապրիլի 6-ին Բուենոս Այրեսի Parque Roca գրունտային արենայում Դևիսի գավաթի առաջին քառորդ եզրափակչում Արգենտինա-Խորվաթիա խաղում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Մարին Չիլիչի հետ:

«Դա հիանալի քառորդ եզրափակիչ կլինի: Մենք իրոք սիրում ենք հանդես գալ մեր հանդիսատեսի առջև»,-Նալբանդյանին է մեջբերում Դևիսի գավաթի պաշտոնական կայքը:

Արգենտինահայ թենիսիստն ասել է, որ բոլոր հանդիպումները տարբերվում են, սակայն, նա արդեն խաղացել է Չիլիչի հետ և գիտի ինչպես դիմակայել նրան: Նալբանդյանն ու Չիլիչը հանդիպել են 4 անգամ, սակայն ամեն անգամ ուժեղ է գտնվել արգենտինացին:

«Անշուշտ, դա որոշակի առավելություն ինձ տալիս է»,-խոստովանել է նա:

Չիլիչն իր հերթին ասել է, որ վիճակագրությունը մեծ դեր չունի, միևնույն է «երկրպագուները գեղեցիկ խաղ կտեսնեն»: