AM
10 Ապրիլ 2012 - 07:00 AMT

ՖԻՖԱ-ի տեսուչները կայցելեն Ռուսաստանի երեք քաղաք, որոնք հավակնում են 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

ՖԻՖԱ-ն ապրիլի 10-12-ը կայցելի Ռուսաստանի երեք հարավային քաղաքներ՝ Կրասնոդար, Սոչի և Դոնի Ռոստով, որոնք հավակնում են 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի անցկացման իրավունքին:

Տեսչական այցի նպատակն է գնահատել յուրաքանչյուր քաղաքում աշխարհի առաջնության անցկացման հայեցակարգի որակը, տեղում ծանոթանալ թեկնածու քաղաքների ծրագրերի հետ` աշխարհի առաջնության նախապատրաստության վերաբերյալ: Փորձագիտական հանձնաժողովի հաշվետվության արդյունքները կօգտագործվեն 2018-ի աշխարհի առաջնության քաղաքների վերջնական ցուցակը որոշելիս:

ՖԻՖԱ-ի փորձագետները, որոնց ուղեկցում են աշխարհի առաջնության կազմկոմիտեի ներկայացուցիչներին, ապրիլի 10-ին կայցելեն Կրասնոդար, դիտելու, գնահատելու գոյություն ունեցող և կառուցվող օբյեկտները՝ մարզադաշտերը, մարզահրապարակները, մասնակից-թիմերի բազաները, հյուրանոցները և այլն: Ապրիլի 11-ին հանձնաժողովը կմեկնի Սոչի: Այցի վերջին օրը տեսուչները կժամանեն Դոնի Ռոստով:

ՖԻՖԱ-ի տեսչական շրջագայության հաջորդ մասը Ռուսաստանի հյուսիս-արևմուտքի քաղաքներում է: Քաղաքների ամփոփիչ ցուցակը, որոնք կընդունեն աշխարհի առաջնությունը, կհայտարարվի սեպտեմբերի վերջին: