AM
10 Ապրիլ 2012 - 07:15 AMT

Ձյուդոյի եվրոպական միության նախագահ. ԵԱ-ն լինելու է ոչ թե պարզապես սպորտային, այլ մի քիչ էլ` քաղաքական միջոցառում

Ձյուդոյի եվրոպական միության նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը գնահատել է Չելյաբինսկի նախապատրաստությունը ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 26-29-ը:

«Ես եվրոպական ազգային մոտ 20 ֆեդերացիաների նախագահների եմ հրավիրել: Նրանք այն մարդիկ են, ովքեր որոշակի կշիռ ունեն բիզնեսում, քաղաքականության մեջ: Ես ուզում եմ, որպեսզի նրանք ծանոթանան բիզնեսի, քաղաքականության ներկայացուցիչների հետ, այստեղից հեռանան լավ տպավորություններով: Դա լինելու է ոչ թե պարզապես սպորտային, այլ նաև` մի քիչ քաղաքական միջոցառում»,- ասել է Սոլովեյչիկը, հաղորդում է Ռուսաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականը կմեկնի հետևյալ կազմով` Հովհաննես Դավթյան (60կգ), Արմեն Նազարյան (66կգ), Արտյոմ Բաղդասարյան (81կգ), Գայանե Հարությունյան (48կգ) և Ժաննա Ստանկևիչ (57կգ):