AM
10 Ապրիլ 2012 - 07:21 AMT

Դևիսի Գավաթի վարկանիշում Արգենտինայի հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցնում

Դևիսի Գավաթի հրապարակած վարկանիշում Արգենտինայի հավաքականը 2-րդ տեղն է զբաղեցնում 24 462,50 միավորով:

Առաջին տեղում 2011թ. Դևիսի Գավաթի հաղթող Իսպանիայի հավաքականն է, որն իր ակտիվում ունի 39 178,13 միավոր: 3-րդ տեղում Սերբիան է 22 257,82 միավորով: Ուժեղագույնների տասնյակում են հայտնվել նաև Չեխիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Խորվաթիայի, Ավստրիայի, Ղազախստանի և Գերմանիայի հավաքականները:

Արգենտինայի հավաքականը Դևիսի Գավաթի քառորդ եզրափակչում 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի հանդեպ և սեպտեմբերին կիսաեզրափակչում իր ուժերը կչափի Չեխիայի հետ: Մյուս կիսաեզրափակչում կմրցեն Իսպանիան և ԱՄՆ-ը: