AM
10 Ապրիլ 2012 - 10:31 AMT

EURO – 2012-ի մրցավարները Վարշավայում բաց դռների օր կանցկացնեն

Մրցավարները, ովքեր սպասարկելու են ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնությունը, Մայիսի 2-ին Վարշավայում կհանդիպեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Բաց դռների օրը EURO – 2012-ի մրցավարների համար ապրիլի 30-ից մայիսի 3-ը Լեհաստանի մայրաքաղաքում կայանալիք նախապատրաստական սեմինարի մի մասը կդառնա:

Մամլո ասուլիսին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի մրցավարական հանձնաժողովի նախագահ Պիերլուիջի Կոլլինան, 12 գլխավոր մրցավարներն ու երկու չորրորդ մրցավարներ Լեհաստանից և Ուկրաինայից:

Լեհաստանում և Ուկրաինայում 31 խաղերից յուրաքանչյուրը կսպասարկի յոթ հոգուց բաղկացած մրցավարական բրիգադ` գլխավոր մրցավար, երկու լայնսմեն, չորրորդ մրցավար, երկու լրացուցիչ օգնականներ դարպասների հետևում, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: