Ապրիլի 10-ին «Ուրալը» մեկնեց Վլադիկավկազ, որտեղ ապրիլի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայի առաջնության 7-րդ տուրի հանդիպումը տեղական «Ալանիայի» հետ:
«Ուրալի» մի շարք ֆուտբոլիստներ Եկատերինբուրգում են մնացել: Նրանց թվում են վնասվածքներով Նիկոլայ Սաֆրոնիդին և Ալեքսանդր Կացալապովը, ինչպես նաև Էդգար Մանուչարյանը և մեկնելու նախօրեին հիվանդացած Չիսամբա Լունգուն, հաղորդում է «Ուրալի» պաշտոնական կայքը:
Մանուչարյանը երկար ժամանակ դաշտ դուրս չէր գալիս վնասվածքի պատճառով և այս սեզոնի առաջին խաղում 4-րդ տուրում գրավեց «Տորպեդոյի» դարպասը:





