AM
10 Ապրիլ 2012 - 10:49 AMT

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն 2012-ի սեպտեմբերին կհաստատի 2018-ի աշխարհի առաջնության վերջնական սխեման

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն 2012-ի սեպտեմբերին կհաստատի Ռուսաստանում 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վերջնական սխեման, հայտարարել է ՌԴ սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն:

ՖԻՖԱ-ի տեսչական հանձնաժողովն ուղևորություն է սկսել Ռուսաստանի հարավով, նպատակ ունենալով գնահատել քաղաքների պատրաստվածությունը, որոնք հավակնում են 2018-ի ԱԱ-ի խաղերի անցկացմանը: Առաջիկա երեք օրերին հանձնաժողովը կայցելի Կրասնոդար, Սոչի և Դոնի Ռոստով: Ռուսաստանի հայտում ներկայացված են 13 քաղաք և 15 մարզադաշտ: Այդ թվերը նվազելու են:

«Հանձնաժողովը քաղաքները կգնահատի հինգ չափանիշով՝ հայեցակարգ, մարզադաշտի նախագծային լուծումների առկայություն, ժառանգություն, օպտիմալ տնտեսական սխեմա, տարածաշրջանի զարգացում: Մեր հաշվարկներով, շուրջ 1150 ենթակառուցվածքային օբյեկտներ պետք է կառուցել կամ վերակառուցել»,- Մուտկոյի խոսքերը հաղորդում է Ռ-Սպորտը: Մուտկոն հավելել է նաև, որ աշխարհի առաջնության նախապատրասության ծրագիրը Ռուսաստանի կառավարությունը կհաստատի 2013 թվականիկ սկզբին: