«12 մրցավարը բավարար է` 2012 թ Եվրոպայի Ֆուտբոլի առաջնության խաղերն անթերի անցկացնելու համար: Լեհաստան և Ուկրաինա ժամանած բոլոր մրցավարները ունեն միջազգային խաղերի անցկացման հարուստ փորձ, լավ որակավորում ունեն և լավ պատրաստված են: Ես անձամբ հետևել եմ նրանց, և հավատացեք` նրանք պատրաստ են մրցաշարին»,-ասել է ուկրաինական մրցավարական կորպուսի համակարգող Պիերլուիջի Կոլլինան:
Իտալացի մասնագետը նշել է, որ յուրաքանչյուր մրցավարի, ում կվստահվի առաջնության խաղ, հետևել են մոտ կես տարի: Ըստ նրա, գրեթե բոլոր մրցավարները նման մրցաշարերում նորեկներ են. «Միայն անգլիացի Հովարդ Ուեբբն է աշխատել EURO-2008-ին, իսկ նրա մյուս գործընկերները բացառապես նոր մարդիկ են: Ներկայումս, մեկ խաղի ընթացքում, մրցավարները վազում են մոտ 10կմ, ընդ որում, խաղի ընթացքում մոտ 40 անգամ արագացում կատարելով»:





