AM
11 Ապրիլ 2012 - 06:44 AMT

Դավիթ Նալբանդյանը հանդես կգա Սերբիայի բաց առաջնությունում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Բելգրադում Սերբիայի բաց առաջնությանը:

Առաջնությունը մեկնարկում է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 6-ին: Այնտեղ հանդես կգա 28 թենիսիստ, նրանց թվում` աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով առաջնության գործող հաղթողն է: Մրցանակային ֆոնդը կազմում է 366 950 եվրո:

Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում դուրս է եկել Դևիսի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Չեխիայի հավաքականի դեմ: Քառորդ եզրափակչում Խորվաթիայի հետ հանդիպումից հետո, թենիսիստը մի փոքր կհանգստանա և կսկսի նախապատրաստվել մրցմանը: