AM
11 Ապրիլ 2012 - 06:46 AMT

2012թ. Օլիմպիական խաղերի կրակի էստաֆետը կսկսի հույն լողորդ Սպիրոս Գիաննիոտիսը

2012թ. Օլիմպիական խաղերի կրակի էստաֆետը կսկսի հույն լողորդ Սպիրոս Գիաննիոտիսը: Կրակը կվառվի մայիսի 10-ին հունական Օլիմպիա գավառում: Ջահը կանցնի Հունաստանի տարածքով և կհանգրվանի Աթենքի մարզադաշտում: Դրանից հետո կրակը կփոխանցվի Լոնդոնի Օլիմպիադայի կազմակերպիչներին:

Սպիրոս Գիաննիոտիսը հույն է, ծնվել է Մեծ Բրիտանիայում, բաց ջրում լողի աշխարհի չեմպիոն է:

Հունաստանում ջահի ճանապարհորդության վերջին փուլում այն կկրեն ծանրորդ Պիրոս Դիմասն ու մարմնամարզիկ Լի Նինը, որը վառել է Պեկինի Օլիմպիադայի կրակը: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 27-ին Լոնդոնում: