AM
11 Ապրիլ 2012 - 07:00 AMT

ՈւԵՖԱ-ն կփոխհատուցի Խարկովի ծախսերը ԵԱ-2012-ի երկրպագուներին տեղափոխելու համար

ՈւԵՖԱ-ն Խարկովին փոխհատուցում է 2012-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության երկրպագուներին տեղափոխելու համար:

Խարկովի «Գոռէլեկտրոտրանսսերվիսը» ՈւԵՖԱ-ից 57 հազար եվրո արժողությամբ երկու տրանշ կստանա`որպես EURO-2012-ի խաղերի ընթացքում երկրպագուների անվճար երթևեկության փոխհատուցում: Գումարի առաջին մասը կուղարկվի նախքան մրցաշարը, երկրորդը` դրանից հետո:

Բացի երկրպագուներից, անվճար երթևեկելու են նաև ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները: Անվճար գնացքից օգտվելու հնարավորության համար, անհրաժեշտ կլինի ներկայացնել խաղի տոմսը, որը կկայանա նուն օրը, կամ էլ ՈւԵՖԱ-ի պաշտոնական բեյջը:

Խարկովը կընդունի B խմբի խաղերը` հունիսի 9-ին Հոլանդիա-Դանիա, հունիսի 13-ին Հոլանդիա-Գերմանիա, հունիսի 17-ին Պորտուգալիա- Հոլանդիա: