AM
11 Ապրիլ 2012 - 07:08 AMT

Ապրիլի 11-ին Կրասնոդարում կընտրվի ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության մարզադաշտի դիզայնը

Այսօր ապրիլի 11-ին Կրասնոդարում կորոշվի, թե ինչպիսին է լինելու նոր մարզադաշտը, որը կառուցվելու է 2018թ ֆուտբոլի աշխարհի առաջնության համար:

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները կընտրեն նախագիծը, ըստ որի կկառուցվի աշխարհի առաջնության մրցասպարեզը:

Մրցույթին մասնակցում է 5 նախագիծ, հայտ ներկայացրած միջազգային թիմերից յուրաքանչյուրը խոշոր մարզական արենաների ստեղծման հսկայական փորձ ունի, հաղորդում է sports.ru-ն :

Մարզադաշտը հատկապես կարևոր է «Կուբանի» երկրպագուների համար. Մարզադաշտի կառուցմամբ թիմը նոր մրցասպարեզ կստանա: