Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հուսով էին, որ Ջոննի Ռոտտենի գլխավորությամբ Sex Pistols պանկ-խմբի ելույթը կդառնար 2012թ օգոստոսի 12 փակման գունագեղ արարողության մաս:
Սակայն խումբը հրաժարվել է այս առաջարկից: Պատճառը,ամենայն հավանակնությամբ, եղել է այն, որ իր ելույթի համար խումբը պետք է որպես վարձատրություն ստանար սիմվոլիկ 1 ֆունտ: Բացի այդ, ձայնագրության բոլոր իրավունքները փոխանցվել են Universal Music-ին:
Sex Pistols-ին կարող է փոխարինել The Clash խումբը London Calling երգով: Sex Pistols-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանել այս տեղեկությունը, հաղորդում է«Վզգլյադը»:





