AM
11 Ապրիլ 2012 - 07:58 AMT

Արման Երեմյանը Վլադիկավկազում հավաքից հետո հանդես կգա թեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում

Արման Երեմյանը (ք/կ 80) հայաստանցի առաջին մարզիկն է, ով կմասնակցի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված թեքվոնդոյի մրցաշարին: Արման Երեմյանը իր անձնական մարզիչ Արամ Սահակյանի հետ ապրիլի 7–ից ուսումնամարզական հավաքի է մասնակցում Վլադիկավկազում:

Այս հավաքին կհաջորդի Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մայիսի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունը: Այդ ստուգատեսում հայ մարզիկի գլխավոր նպատակն է տեսնել օլիմպիական խաղերում իր հավանական մրցակիցների մենամարտերը, ինչը կօգնի ավելի լավ նախապատրաստվել օլիմպիական խաղերին, հաղորդում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Եվրոպական առաջնությունից հետո Երեմյանը կշարունակվի պատրաստվել Ծաղկաձորում, Մոսկվայում, և, հավանաբար, Սերբիայում :