Ապրիլի 11-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 47-րդ տեղը: Հայաստանի ընտրանին ունի 598 միավոր:
2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիա`12-րդ հորիզոնական, Դանիա՝ 9-րդ, Չեխիան զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը, Բուլղարիան նահանջել է 96-րդ տեղը, իսկ Մալթան` 150:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1442 միավորով:
Երկրորդ տեղում է Գերմանիան`1345 միավորով, իսկ երրորդ հորիզոնական է բարձրացել Ուրուգվայի ընտրանին, որն իր հաշվին ունի 1309 միավոր:





