Ռուսաստանի գավաթի եզրափակչում կհանդիպեն Կազանի «Ռուբինը» և Մոսկվայի «Դինամոն»:
Կիսաեզրափակիչ խաղում «Դինամոն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, 2:1 հաղթանակ է տարել նիժեգորոդյան «Վոլգայի» նկատմամբ:
Մյուս կիսաեզրափակչում «Ռուբինը» 2:0 հաշվով հաղթանակ է տարել «Ռոստովի» նկատմամբ:
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին Եկատերինբուրգում, հաղորդում է ՌՖՊԼ պաշտոնական կայքը:





