Բրիտանացի խորհրդարանականները կասկածներ ունեն խոշորագույն «Հիթրոու» օդանավակայանի` Լոնդոնի ամառային Օլիմպիադային պատրաստ լինելու վերաբերյալ:
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի մշակույթի, ԶԼՄ և սպորտի կոմիտեի ղեկավար Ջոն Ուիտտինգդեյլն ընդգծել է, որ պատգամավորների մոտ այս հարցի առնչությամբ կասկածներ են առաջացել Հիթրոու-Բի-էյ-էյ օպերատոր-ընկերության ղեկավարության հետ հանդիպումից հետո:
«Օդանավակայանում շատ բան է արվել օլիմպիական ընտանիքի ներկայացուցիչներին ընդունելու համար, սակայն շատ ավելի քիչ` այլ ուղևորների, զբոսաշրջիկների, ներգաղթյալների ընդունելության համար»,-ասել է նա:
\Խորհրդարանական կոմիտեի ղեկավարը փաստում է, որ ներկա դրությամբ օդանավակայանում անխուսափելի կլինեն բազմաթիվ, երկարատև հետաձգումները, բազմաթիվ հերթերը, ինչը կստիպի ժամանող օդանավերին երկար ժամանակ ճախրել օդում:





