Ապրիլի 15-24 Դուբայում տեղի կունենա շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մակտումի շախմատի գավաթի 14-րդ խաղարկությունը: Հայաստանը ներկայացնելու են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Դավիթ Պետրոսյանը և երիտասարդ շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Վահե Բաղդասարյանը:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Հաղթողը կստանա 10 հազար դոլար մրցանակ, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները` 7 և 4 հազար դոլար: Բաց առաջնության հաղթողին կպարգևատրի անձամբ շեյխ Ռաշիդ իբն Համդան ալ-Մակտումը:





