AM
12 Ապրիլ 2012 - 13:26 AMT

Ուկրաինայի Գավաթի կիսաեզրափակչում «Շախտյորը» կխաղա «Վոլինի» հետ, իսկ «Մետալուրգը»` «Կարպատների»

Ապրիլի 12-ին կայացել է Ուկրաինայի 2011/12 Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը:

Դոնեցկի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, կխաղա «Վոլինի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա Լուցկում:

Երկրորդ կիսաեզրափակչում իրենց ուժերը կչափեն «Մետալուրգը», որի գույները պաշտպանում են Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը, և «Կարպատները»: Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին Դոնեցկում: