Հերթական գործադուլի արդյունքում դադարեցվել է Բրազիլիայի Սալվադոր քաղաքում ֆուտբոլային մարզադաշտի կառուցումը:
Սալվադորում է կառուցվում ֆուտբոլի 2014թ. առաջնության անցկացման համար նախատեսված մարզադաշտը: Ապրիլին սա արդեն Բրազիլիայի երրորդ քաղաքն է, որտեղ շինարարները դժգոհ են աշխատանքային պայմաններից:
Ավելի վաղ գործադուլ էին անում Ֆորտալեզեի ր Նատալեի շինարարները: Նրանք պահանջում են բարելավել աշխատանքային պայմանները, բարձրացնել աշխատավարձերն ու ժամանակին վճարել հավելավճարները:
Գործադուլներ են եղել նաև Ռիո դը ժանեյրոյում, Բելո Հորիզոնտեում և Ռեսիֆեում:





