Շախմատի Ռուսատանի թիմային մրցաշարի վերջին 7-րդ տուրում, հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմը` «Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիան» ոչ ոքի է խաղացել «ՇՍՄ-64-ի» հետ` 3:3: Մովսիսյանը հաղթանակ է տարել Պետեր Լեկոյի նկատմամբ:
«Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիան» 11 միավորով նվաճել է արծաթե մեդալներ: Եվս 11 միավորով չեմպիոն է դարձել «Տոմսկ-400 »: 3-րդ հորիզոնականում 10 միավորով իր ելույթն է ավարտել «ՇՍՄ-64-ը»:
Առաջնությունն անցկացվել է շվեյցարական համակարգով: Ժամանակի վերահսկողությունն է` 90ր 40 քայլի համար+30 րոպե մինչև պարտիայի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար հավելյալ 30 վայրկյանով` սկսած առաջինից: Մրցաշարում գործել է «զրոյական ուշացում» կանոնը, և մասնակիցներին արգելված է եղել բանակցել ոչ ոքիի համար` մինչև 40-րդ քայլը ներառյալ:





