AM
16 Ապրիլ 2012 - 09:55 AMT

Գդանսկի PGE Arena մարզադաշտը EURO-2012-ի համար նոր խոտածածկով կպատվի

Գդանսկի PGE Arena մարզադաշտը EURO-2012-ի համար նոր խոտածածկով կպատվի: Հին խոտածածկը փոխարինել նորով խոստանում են մինչև մայիսի 10-ը: Այդ նպատակով մրցույթ կհայտարարվի:

«ՈւԵՖԱ-ն պահանջում է, որպեսզի Եվրոպայի առաջնության խաղերն անցկացվեն բարձրակարգ խոտածածկի վրա:

Մարզադաշտում արդեն մոտ մեկ տարի է խոտածածկը բացակայում է, ուստի ժամանակն է այն փոխարինել»,- BIEG 2012 ղեկավար Ադամ Կալաթուի խոսքը հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը:

Ընկերությունը, որը կշահի թենդերը, պետք է հիմք պատրաստի խոտածածկի համար, ապահովի խոտածածկը և այն լավ վիճակում պահպանի առաջնության ընթացքում: Թենդերում նշված թիվը չպետք է գերազանցի 200 հազար եվրոն: