AM
16 Ապրիլ 2012 - 10:32 AMT

ՖԻՖԱ-ն դարպասների գրավումը հաստատելու համար տեսակրկնության կներմուծի

ՖԻՖԱ-ն հայտարարել է դարպասների գրավումը հաստատելու համար տեսակրկնության ներմուծման մասին: Այս առնչությամբ որոշումը կարող է կայացվել արդեն հուլիսի 2-ին:

«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի` «Տոտտենհեմի» դարպասի գրավման հետ կապված սխալն ապացուցեց, որ առանց հատուկ տեխնիկայի անհնար է: ՖԻՖԱ-ում մտադիր են լրացուցիչ թեստեր անցկացնել և, եթե դրանց արդյունքները բավարար լինեն, վիդեոկրկնության համակրագը կընդունվի:

Ինչ վերաբերում է «Չելսի»-«Տոտտենհեմ» խաղին, ապա բազմաթիվ դիտումների արդյունքում պարզ դարձավ, որ մրցավարը սխալվել էր: Խաղը «Տոտտենհեմի» համար ջախջախիչ ավարտ ունեցավ` 1:5:

Ներկայումս ՖԻՖԱ-ն փորձարկում է 2 համակարգ` Hawkeye և GoalRef, հաղորդում է Eurosport-ը: