Հայ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆը (Գերմանիա) իր հաջորդ մենամարտը կանցկացնի մայիսի 5-ին Էրֆուրտում:
Բռնցքամարտի նույն երեկոյի ժամանակ ռինգ դուրս կգան նաև Մարկո Հուքը, Ռոբերտ Շտիգլիցը և Ալեքսանդր Դիմիտրենկոն:
Գրաֆի մենմարտը պրոֆեսիոնալ բռնցքամարտում արդեն 7-րդն է լինելու, և բոլորում էլ նա հաղթանակ է տարել:
Իր առաջին մենամարտում Գրաֆը հաղթել է 16-րդ վայրկյանին: Նա իր մրցակցին առաջին իսկ հարվածով նոկաուտի է ենթարկել:
Գրաֆը դարձել է Գերմանիայի առաջին բռնցքամարտիկը, որն իր առաջին մենամարտում հաղթել է հենց առաջին հարվածով, հաղորդում է ruslife.eu-ն:





