AM
16 Ապրիլ 2012 - 13:33 AMT

Դոնեցկի «Մետալուրգը» Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրում ոչ ոքի է խաղացել «Արսենալի» հետ

Ապրիլի 16-ին Ուկրաինայի Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգն» ընդունել է կիևյան «Արսենալին»: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 1:1: 34-րդ րոպեին աչքի են ընկել «Մետալուրգի» ֆուտբոլիստները, սակայն «Արսենալին» 42-րդ րոպեին հաջողվել է պենալտիով հավասարեցնել հանդիպման հաշիվը: Դոնեցկի թիմի մեկնարկային կազմում դաշտ էին դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Կառլեն Մկրտչյանն ու Գևորգ Ղազարյանը:

«Մետալուրգը» վաստակել է 38 միավոր և շարունակում է զբաղեցնել 7-րդ տեղը, «Արսենալը» 44 միավորով 5-րդ տեղում է:

Ապրիլի 21-ին` Ուկրաինայի Պրեմյեր լիգայի 28-րդ տուրում, «Մետալուրգը» կհանդիպի «Կրիվբասի» հետ: