AM
17 Ապրիլ 2012 - 07:14 AMT

Յուրա Մովսիսյանը 11-մետրանոցից գրավել է «Ռոստովի» դարպասը

«Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 39-րդ տուրում «Օլիմպ-2» մարզադաշտում ոչ ոքի` 1:1 է խաղացել «Ռոստովի» հետ: 74-րդ րոպեին 11-մետրանոցից գոլ է իրացրել փոխարինման դուրս եկած Յուրա Մովսիսյանը: Մրցակիցը հաշիվը հավասարեցրել է խաղի վերջում:

«Վիրավորական է գնդակ բաց թողնել 91-րդ րոպեին, բայց հաշիվը, երևի, այնուամենայնիվ, արդար է: Թիմերը քիչ վտանգավոր պահեր ունեցան, թեև մենք ավելի սուր էինք: Բայց երկու թիմերն էլ ջանք չէին խնայում, և ոչ ոք պարտության արժանի չէր: Շատ հաճելի է խաղալ նման լավ դաշտում. մեզ մոտ` «Կուբան» մարզադաշտում այս գարնանն ավելի վատ վիճակ է»,- ասել է «Կրասնոդարի» մարզիչ Սլովոլյուբ Մուսլինը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ոչ ոքիից հետո «Կրասնոդարը» 53 միավոր է վաստակել և Ռուսաստանի առաջնությունում շարունակում է զբաղեցնել 9-րդ տեղը: Ռուսաստանի առաջնությունը 80 միավորով գլխավորում է «Զենիթը»: