AM
18 Ապրիլ 2012 - 07:16 AMT

Ջորջ Գրովսը վնասվածքի պատճառով հրաժարվել է Ռոբերտ Շտիգլիցի դեմ WBO տիտղոսային մենամարտից

Ջորջ Գրովսը հրաժարվել է չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի դեմ գերմիջին քաշային կարգում WBO տիտղոսային մենամարտից վնասվածքի պատճառով, որը ստցել է Կիպրոսի մարզական ճամբարում: Գրովսը` Մեծ Բրիտանիայի և Բրիտանական Համագործակցության գործող չեմպիոնը, Շտիգլիցին պետք է հանդիպեր մայիսի 5-ին Գերմանիայում` աշխարհի չեմպիոնի կոչման համար իր առաջին մենամարտում:

Պրոմոուտեր Ֆրենկ Ուորրենը ասել է, որ ինքը շատ հիասթափված է: «Ես համոզված եմ, որ Գրովսը կհաղթի Շտիգլիցին և կնվաճի գերմիջին քաշի WBO գոտին : Հենց որ Ջորջը վերականգնվի, մենամարտը նորից կնշանակվի, քանի որ Ջորջը պարտադիր թեկնածու է»:

Գրովս-Շտիգլից մենամարտի հաղթողի հետ պետք է հանդիպի հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Այդ մենամարտը պետք է տեղի ունենար օգոստոսի 25-ին: