Մինչև Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի բացումը մնացել է 100 օր: Մեծ Բրիտանիայի սպորտի նախարար Հյու Ռոբերտսոնը ասել է, որ անգլիացիներին հաջողվել է տնտեսել խաղերին նախապատրաստվելիս:
«Հայտավորված բյուջեն 9.3 միլիարդ ֆունտ է, սակայն այսօրվա դրությամբ մենք ողջ գումարը չենք ծախսել»,-Ռոբերտսոնի խոսքը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նաև պատմել է, թե ինչպիսին է լինելու բացման արարողությունը. «Ներկայացումը կոչվում է «Հրաշքների կղզի»:
Լինելու է ավանդական մաս` օլիմպիականների շքերթ, հետո մենք ցույց կտանք երկրի և 4 գլխավոր շրջանների պատմությունը»:
Նա նաև հավելել է, որ, ըստ իր տվյալների, արարողությանը հետևելու է մոլորակի բնակչության մեկ քառորդը:
Լոնդոնի Օլիմպիական խաղերը մեկնարկում են հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 12-ին:





