AM
18 Ապրիլ 2012 - 08:30 AMT

FIFA-ն հրապարակել է ԱԱ-2014-ի ժամանակ Fan Fests փառատոների անցկացման վայրերը

FIFA-ն հրապարակել է Բրազիլիայում 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակ Fan Fests փառատոների անցկացման վայրերը:

Fan Fests-ի անցկացման վայրերից են լինելու Բելու Օրիզոնտիի կայարանի մերձակա հրապարակը, Կույաբա ցուցահանդեսային այգին, Կուրիտիբի Բարիգուի այգին և այլն:

Fan Fests-երը ֆուտբոլի երկրպագուների իսկական «քաղաքներ» են: Բաց տարածությունում մեծ էկրանի մոտ կարելի է ոչ միայն վայելել սպորտային տեսարանը, այլ նաև ճաշել, իսկ երեկոյան` անգամ պարել: Ըստ նախնական տվյալների, մուտքը այդ տարածքներ ազատ է լինելու:

Fan Fests-ի կազմակերպման ավանդույթը սկիզբ է առնում 2006թ-ից, երբ աշխարհի առաջնությունը տեղի էր ունենում Գերմանիայում:

Սպասվում է, որ 2014-ի հունիս-հուլիս ամիսներին Բրազիլիա մունդիալի անցկացման ընթացքում կայցելի 600 հազար զբոսաշրջիկ, ևս 3 մլն բրազիլացի կհայտնվի նույն կարգավիճակում: