AM
18 Ապրիլ 2012 - 14:58 AMT

Բռնցքամարտիկ Հրայր Մաթևոսյանը դուրս է եկել Տրապիզոնի վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ

Տրապիզոնում շարունակվում է բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը, որտեղ խաղարկվում էին Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մինչև 69 կգ քաշային կարգում Հրայր Մաթևոսյանը քառորդ եզրափակչում հաղթել է Պատրիկ Պոյչիչկիին (Գերմանիա) և դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Ապրիլի 18-ին հայ բռնցքամարտիկներից հանդես կգա նաև Արա Պուլուզյանը, նրա մրցակիցը կլինի Արտյոմ Զայցևը (Ռուսաստան): Այսօր ելույթ է ունեցել նաև Վլադիմիր Սարուխանյանը (60լգ ք/կ), սակայն զիջել է մրցակցին: Ինչպես պատմել է Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը և գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը փորձում են բողոքարկել մրցավարների որոշումը: