Միլանի «Սան-Սիրո» ստադիոնն առաջիկայում կանցնի արհեստական խոտածածկի, հայտնում է իտալական մամուլը:
Նման որոշում է կայացվել քանի որ տարեցտարի մարզադաշտի բնական խոտածածկը, որտեղ ամեն շաբաթ խաղեր են անցկացնում «Ինտերը» կամ «Միլանը», քննադատության առարկա էր դարձել:
Սինտետիկայի տեղադրման աշխատանքները կսկսվեն հունիսին, իսկ առաջին խաղերն արհեստական ծածկի վրա կանցնեն Trofeo Berlusconi մրցաշարի շրջանակում:
Մարտին Միլանի գլխավոր մարզադաշտի խոտածածկի վատ վիճակի մասին էր խոսել նաև «Բարսելոնան», որը «Միլանի» հետ էր հանդիպել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում:





