AM
23 Ապրիլ 2012 - 08:19 AMT

Լևոն Արոնյան. Ես համարեցի, որ Կրամնիկի հետ պետք է առաջանցիկ խաղալ և փորձել հնարավորինս շուտ զարմացնել նրան

Ցյուրիխում, որտեղ ընկերական խաղ է ընթանում համաշխարհային վարկանիշի 2-րդ և 3-րդ համարներ Լևոն Արոնյանի և Վլադիմիր Կրամնիկի միջև, հաշիվն առայժմ 1.5:0.5 է` հօգուտ հայ շախմատիստի:

Երկրորդ տուրում ոչ ոքիից հետո, Արոնյանն ասել է, որ խաղից առաջ ինքը պարզապես մտածեց, որ Կրամնիկի հետ պետք է խաղալ առաջանցիկ տեմպերով և փորձել հնարավորինս շուտ զարմացնել նրան:

«Երկրորդ տուրում այնքան էլ լավ չստացվեց, ինչպես առաջին տուրում, սակայն պարտիան հետաքրքիր էր և ես գոհ եմ»,-Արոնյանի խոսքը հաղորդում է chess-news.ru-ն:

Հայ գրոսմայստերը խոստովանել է, որ Կրամնիկի հետ խաղը շատ հետաքրքիր է ընթանում, սակայն ամեն ինչ դեռ առջևում է. «Առհասարակ, ինձ համար տոն է այստեղ լինելը և շատ լուրջ մրցակցի հետ խաղալը»:

Ապրիլի 23-ին շախմատիստները հանգստանում են, հանդիպումները կվերսկսվեն ապրիլի 24-ին, մյուս հանգստյան օրը ապրիլի 26-ն է լինելու: Մրցաշարը կտևի մինչև ապրիլի 28-ը: Արոնյանն ու Կրամնիկը կխաղան 6 պարտիաներ` ժամանակի դասական վերահսկողությամբ: