AM
23 Ապրիլ 2012 - 09:18 AMT

Լեհաստանում վաճառել են Եվրո-2012-ի գոյություն չունեցող տոմսեր

Լեհական Զաբժե քաղաքում ձերբակալվել է խարդախությամբ զբաղվող ոմն մեկը, որը փորձել է ինտերնետի միջոցով վաճառել Եվրո-2012 գոյություն չունեցող տոմսեր: Հանցագործը, որը նախկինում «համակարգչահենային» խաղեր է վաճառել, որոշել էր օգտվել առիթից և փող վաստակել մարզական իրադարձության վրա:

Ըստ ոստիկանության մամլո քարտուղար Զաբժե Մարեկ Վիպիխի, նրան խարդախության համար ձերբակալել էին դեռևս 2010թ.

Նա խաբել է մի մարդու, որը վճարել է նրան Լեհաստան-Հունաստան բացման խաղի երկու տոմսի համար: Ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը՝ հայտարարելով, որ այդ քայլին նրան դրդել է ծանր ֆինանսական կացությունը: