Ապրիլի 23-ը Լևոն Արոնյան- Վլադիմիր Կրամնիկ ընկերական խաղում առաջին հանգստյան օրն էր: Հայ գրոսմայստերը երկու պարտիա է խաղացել խաղի գլխավոր հովանավոր Օլեգ Սկվորցովի հետ: Երկու պարտիաներն էլ ավարտվեցին սև խաղաքարերով խաղացող Արոնյանի հաղթանակով:
Հետո Արոնյանն ու Կրամնիկը Յաննիկ Պելլետյեի օգնությամբ վարպետության դաս են անցկացրել երիտասարդ շվեյցարացի շախմատիստների համար, հաղորդում է chess-news.ru-ն:
Այսօր` ապրիլի 24-ին, կկայանա հանդիպման 3-րդ տուրը: Երկու տուրերից հետո Արոնյանն առջևում է 1.5:0.5 հաշվով: Մրցաշարը կտևի մինչև ապրիլի 28-ը: Արոնյանն ու Կրամնիկը կխաղան 6 պարտիա` ժամանակի դասական կարգավորմամբ:





