AM
24 Ապրիլ 2012 - 13:42 AMT

2014-ի ԱԱ-ի համար «Մարականա» մարզադաշտի վերակառուցումն ընթանում է ըստ ժամանակացույցի

Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտի վերանորոգումը, որը 2014-ին ընդունելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ընթանում է ըստ ժամանակացույցի, ներկա պահին կատարված է նախատեսված աշխատանքների գրեթե կեսը, հաղորդում է 2014-ի ԱԱ կազմկոմիտեի մամլո ծառայությունը:

Անցած շաբաթ ավարտվել է պողպատե կոնստրուկցիաների 12 մոդուլներից առաջինի հավաքումը, որոնք պահում են տրիբունները: Ապրիլի վերջին կտեղադրվեն բոլոր սյուները, և կսկսվի կրող կոնստրուկցիաների բետոնումը:

Հուլիսի վերջին, շինարարության կապալառուի պլանների համաձայն, տրիբունների կառուցումը կավարտվի:

Աշխարհի առաջնությունից առաջ 2013-ին «Մարականայում» տեղի կունենան Համադաշնության գավաթի խաղերը: 2014-ին այստեղ կկայանա ֆուտբոլի ԱԱ եզրափակիչը: