AM
26 Ապրիլ 2012 - 11:38 AMT

Հովհաննես Դավթյանը դուրս է եկել ձյուդոյի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Ապրիլի 26-ին Չելյաբինսկում մեկնարկել է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը (60 ք/կ) երեք մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Առաջին մենամարտում նա հաղթանակ է տարել Ջուխո Ռեինվալի (Ֆինլանդիա) նկատմամբ, այնուհետև պարտության է մատնել Իսկենդեր Օսկանօղլուին, հետո՝ Բետկիլ Շուկվանիին (Վրաստան):

Կիսաեզրափակչում հայ ձյուդոյիստը հանդիպելու է ուկրաինացի Գեորգի Զանտարայի հետ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արմեն Նազարյանը (66 ք/կ) պարտություն է կրել առաջին մենամարտում: Նա զիջել է Լաշե Շավդատուաշվիլիին (Վրաստան):

Կանանց շարքում անհաջող է ելույթ ունեցել Գայանե Հարությունյանը (48 ք/կ), նա պարտություն է կրել Լեատիտիա Պաետից (Ֆրանսիա), Ժաննա Ստանկևիչը (57 ք/կ)` Կոնսեպսիոն Բելորիտից (Իսպանիա):