AM
26 Ապրիլ 2012 - 12:24 AMT

2012-ի Օլիմպիադայի շեմին Մեծ Բրիտանիան դոնորային արյան պաշարները 30 տոկոսով համալրելու կարիք ունի

2012-ի Օլիմպիադայի նախաշեմին Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգը կարիք ունի 30 տոկոսով համալրելու դոնորային արյան իր պաշարները: Դոնորային արյան լրացուցիչ ծավալի կարիքը բացատրվում է ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկների ակնկալվող հոսքով Լոնդոն, ինչը պահանջում է անվտանգության արտակարգ միջոցների ընդունում և ապահովում:

Բացի դրանից, Օլիմպիադան և Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի գահակալության 60-ամյակի տոնակատարության առիթով տարբեր հանդիսությունները կարող են «ավանդական դոնորներին» շեղել արյուն հանձնելուց, և այդ ժամանակ դրա պաշարները երկրում կլինեն ծայրահեղ ցածր մակարդակում այստեղից բխող բոլոր հետևանքներով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Արյան յուրաքանյուր ստանդարտ կոնտեյները փրկում կամ լավացնում է երեք մարդու կյանք»,- ասել է ԱՀՀ տրանսպանտոլոգիայի և արյան փոխներարկման կենտրոնի ներկայացուցի Ջոն Լետեմը:

Ինչպես փորձը ցույց է տալիս, խոշոր մարզական մրցումների կամ ազգային տոների ժամանակ արյան դոնորների թիվը կրճատվում է, քանի որ մարդիկ ուղղակի մոռանում են առօրյա գործերի մասին: Իսկ դոնորային արյան պահանջարկը վերոհիշյալ պատճառներով ոչ միայն չի նվազում, այլ հաճախ աճում է: