AM
28 Ապրիլ 2012 - 06:53 AMT

Հենրիխ Մխիթարյան. Մենք վաստակել ենք Ուկրաինայի գավաթի եզրափակչում խաղալու իրավունքը

Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակչում տարած ոչ դյուրին հաղթանակից հետո Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ «Վոլինը» շատ լրջորեն էր տրամադրված:

«Դա զարմանալի չէ, քանի որ եզրափակիչ դուրս գալու համար նրանց մեկ լուրջ խաղ է մնացել: Սակայն, մենք ևս հենց այնպես չենք եկել Լուցկ, մենք պատրաստ էինք «Վոլինի» այդ պայքարին և ամեն ինչ արեցինք հաղթելու համար: Շատ նյարդային խաղ սկսվեց 2:4 հաշվի ժամանակ, երբ «Վոլինի» ֆուտբոլիստներին հաջողվեց ևս մեկ գոլ իրացնել, սակայն, մենք հաղթեցիքն և վաստակեցինք Ուկրաինայի գավաթի եզրափակչում խաղալու իրավունքը»,-Մխիթարյանի խոսնք է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ բոլորն էին ձգտում հաղթանակի, բոլորն էին մինչև վերջ խաղում և հասկանում էին, որ այս պայքարում ոչ ոք հենց այնպես չի պատրաստվում հանձնվել ու ամեն ինչ կանի եզրափակչում հայտնվելու համար: «Շախտյորը» հաղթեց «Վոլինին» 4:3 հաշվով և սպասում է եզրափակչի իր մրցակցին, որը հայտնի կդառնա ապրիլի 28-ին «Մետալուրգ»-«Կարպատի» խաղում: