AM
28 Ապրիլ 2012 - 08:46 AMT

ՕԽ-2012-ի կազմկոմիտեն մտադիր է արգելել հանդիսատեսներին լուսանկարներ զետեղել ցանցում

Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն (LOCOG) ցանկանում է արգելել հանդիսատեսներին Օլիմպիադայի ընթացքում արված լուսանկարներ ու տեսագրություններ զետեղել սոցցանցերում՝ Facebook, Twitter և YouTube-ում: Սակայն, ինչպես հայտնում է Travel պորտալը, կազմկոմիտեն խոստովանում է, որ դա հազիվ թե ստացվի: Կազմակերպիչները հասկանում են, թե դա որքան բարդ խնդիր է:

Այնուամենայնիվ, կանոնների կատարման հանդեպ հսկողություն կսահմանվի, սակայն փակ մարզահրապարակներում: Անվճար բացօթյա միջոցառումներին հանդիսատեսին թույլ կտան լուսանկարներ ու տեսագրություններ անել անձնական նպատակների համար: