Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կազմակերպիչները, ինչպես նաև Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները խստորեն կհետևեն գովազդի տեղադրման կանոններին, հայտնում է Bloomberg-ը:
Իշխանություններն արդեն զգուշացրել են, որ անբարեխիղճ գովազդատուներին մինչև 20 հազար ֆունտ տուգանք է հասնում:
Օլիմպիադայի 53 պաշտոնական հովանավորները կազմակերպիչներին ընդհանուր առմամբ 2,2 մլրդ դոլար են վճարել:
Օլիմպիադան չհովանվորող ընկերությունները չեն կարողանա զուգահեռներ անցկացնել ատլետների պատկերների, Օլիմպիադայի թալիսմանների և այլ խորհրդանիշների հետ»,-պարզաբանել է Davenport Lyons իրավաբանական ընկերության գործընկեր Էդամ Գլասը: Կանոնների պահպանմանը կհետևեն 250 հատուկ աշխատակիցներ:





