AM
2 Մայիս 2012 - 07:46 AMT

Օլիմպիադայից առաջ Լոնդոնում կանցնեն թեստային միջոցառումներ ու զորավարժություններ

Մայիսի 2-8 Օլիմպիադան ընդունող տարբեր օբյեկտներում կանցնեն մրցումներ 6 օլիմպիական մարզաձևերում և պարալիմպիակ ծրագրով: Թեստային միջոցառումներին կմասնակցի 11 հազար մարդ, հիմնականում կամավորներ:

Վերջին տարում 28 օլիմպիական օբյեկտներում արդեն տեղի են ունեցել 28 ստուգողական մրցումներ:

Մայիսի 5-ի երեկոյան Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա «2012 ժամ մինչև սկիզբը» արարողությունը, որին կհետևեն 40 հազար հանդիսականներ:

Միաժամանակ Բրիտանիայի մայրաքաղաքում կանցնեն «Օլիմպիական պաշտպան» ուժային կառույցների զորավարժությունները: Զորավարժություններին կմասնակցեն ցամաքային, օդային և ծովային ուժերի ներկայացուցիչները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: