2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասը կանցնի հաստատված ծրագրերի համապատասխան:
Այս մասին հայտարարել է լեհական ֆուտբոլային միության նախկին նախագահ և Լեհաստանում EURO-2012-ի կազմակերպման ՈւԵՖԱ-ի համակարգող Միխայիլ Լիստկևիչը: Ըստ նրա, ՈւԵՖԱ-ն 100 տոկոսով համոզված է, որ Ուկրաինայում և Լեհաստանում իսկական ֆուտբոլային տոն է լինելու և առաջնության անցկացման ձևաչափի որևէ փոփոխման հնարավորություն չկա:
Լիստկևիչը նաև համոզմունք է հայտնել, որ երկու ընդունող երկրներն էլ գերազանց են իրականացրել նախապատրաստական աշխատանքները: «Մենք լավ ենք աշխատել: Ունենք հրաշալի մարզադաշտեր, հյուրանոցներ, օդանավակայաններ և մարզումային բազաներ բոլոր մասնակից-հավաքականների համար»,-ասել է նա:





