Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը եւ Էլինա Դանիելյանը «Թիանջին» ակումբի կազմում մասնակցում են Չինաստանի թիմային առաջնությանը: Խաղացված չորս տուրից հետո «Թիանջինը» 12 թիմերի մեջ ընթանում է 6-րդ տեղում:
Անդրիասյանը 4 տուրերի ընթացքում վաստակել է 3 միավոր, իսկ Դանիելյանը` 1,5: Առաջատարը «Պեկին» թիմն է, հայտնում է armchess.am.-ը:





