Մայիսի 4-6-ը ֆիննական Վանտաա քաղաքում կանցնի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Օլիմպիական ուղեգրեր կստանան 1-2 տեղերը զբաղեցրած ըմբիշները:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Ֆինլանդիա են մեկնել Ռոման Ամոյանը (55 կգ ք/կ), Նարեկ Խաչատրյանը մինչև 60 կգ քաշային կարգում, Հովհաննես Վարդերեսյանը մինչև 66կգ քաշային կարգում և Արթուր Շահինյանը՝ մինչև 84 կգ քաշային կարգում, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում:
Հունահռոմեական ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր արդեն ունեն Արսեն Ջուլֆալակյանը (55 կգ ք/կ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ ք/կ):





