AM
4 Մայիս 2012 - 07:48 AMT

Յոզեֆ Բլատեր. Մինչ EURO-2012 բոյկոտելը, քաղաքական գործիչներն ավելի լավ է մտածեն այդ հայտարարությունների հետևանքների մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը մեկնաբանել է մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների կողմից 2012թ Եվրոպայի առաջնությանը չմասնակցելու որոշումը` կապված Յուլիա Տիմոշենկոյի գործի հետ:

«Նախքան EURO-2012 բոյկոտելը, քաղաքական գործիչներն ավելի լավ է մտածեն այդ հայտարարությունների հետևանքների մասին: Ֆուտբոլը պետք է միավորի, այլ ոչ թե բաժանի մարդկանց: Ուստի առաջնությունը պետք է անցկացվի այնտեղ, որտեղ ծրագրվել է»,-Բլատերի խոսքը հաղորդում է sports.ru-ն:

Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ մտադիր են բոյկոտել Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը` կապված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալության հետ: