AM
4 Մայիս 2012 - 09:01 AMT

Երկրպագուները կոչ են արել Անգելա Մերկելին չբոյկոտել Եվրո-2012-ը

Կիևում «Եվրո-պատրուլ» հասարակական շարժման ներկայացուցիչներն ու մի քանի կամավորներ Գերմանիայի դեսպանատան աշխատակիցներին են փոխանցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին հասցեագրված ուղերձը: Երկրպագուները կոչ են անում Անգելա Մերկելին չբոյկոտել Եվրո-2012-ը:

ԵՄ երկրների մի շարք ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում Անգելա Մերկելը, հայտարարել են, որ չեն այցելի Ուկրաինա նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ բանտում կոպիտ վերաբերմունքի պատճառով: