AM
4 Մայիս 2012 - 13:10 AMT

Սպորտի գծով եվրահանձնակատարը նույնպես չի մեկնի Ուկրաինա՝ Եվրոպայի առաջնության

Սպորտի գծով եվրահանձնակատար Անդրուլլա Վասիլիուն միացել է որոշ եվրոպացի քաղաքական գործիչների որոշմանը՝ բոյկոտելով Ուկրաինայում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը:

«Ես կիսում եմ քաղաքական գործիչների մտահոգությունը Ուկրաինայում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ես, որպես սպորտի գծով եվրահանձնակատար, աննպատակահարմար եմ համարում այցելել Ուկրաինայում կայանալիք որոևէ խաղ: Այդ դիրքորոշումը կիսում են ինչպես նախագահը, այնպես էլ Եվրահանձնաժողովի մյուս անդամները»,-ասել է Վասիլիուն:

Անդրուլլա Վասիլիուն հայտնել է, որ մտադիր է այցելել Լեհաստանում կայանալիք խաղերից մեկը, հայտնում է sport-express.ru-ն: