Մայիսի 6-ին Կիևում` «Օլիմպիյսկի» մարզադաշտում տեղի է ունեցել ֆուտբոլի Ուկրաինայի Գավաթի եզրափակիչը Դոնեցկի «Մետալուրգ» և «Շախտյոր» ակումբների միջև:
Առաջինը խաղի հաշիվը բացել են «Շախտյորի» ֆուտբոլիստները, աչքի է ընկել Տեյշեյրան: Երկրորդ խաղակեսում «Մետալուրգին» հաջողվել է հավասարեցնել հաշիվը` 1:1: Խաղն ավարտվել է այդ հաշվով, և թիմերը շարունակել են խաղալ լրացուցիչ ժամանակի հաշվին:
115-րդ րոպեին «Շախտյորի» ֆուտբոլիստներին հաջողվել է ևս մեկ գոլ իրացնել, որն էլ որոշել է հանդիպման ելքը: Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» կազմում Ուկրաինայի գավաթակիր է դարձել:





